Նյու Յորքի ֆիլհարմոնիան դադարեցրել է համերգը բջջայինի զանգի պատճառով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 13, 2012 20:04

Նյու Յորքի ֆիլհարմոնիան դադարեցրել է ելույթը` բջջային հեռախոսի զանգի պատճառով:
Նվագախումբը կատարում էր Մալերի 9-րդ սիմֆոնիայի եզրափակիչ մասը, երբ դահլիճում բոլորովին այլ մեղեդի հնչեց: Սկզբում դիրիժորն ուշադրություն չդարձրեց, սակայն զանգն այնքան երկար ու համառ էր, որ սկսեց նույնիսկ խլացնել նվագախմբին: Դիրիժորը կանգնեցրեց նվագը, դեմքով շրջվեց դեպի դահլիճն ու խնդրեց անջատել հեռախոսը: Դահլիճի վրդովմունքից բջջայինի տերը նույնիսկ մի քանի ակնթարթ վախենում էր խոստովանել, որ իր հեռախոսն է զանգում: Երբ վերջապես լռություն տիրեց, մաեստրոն դահլիճում նստածներից ներողություն խնդրեց ու շարունակեց ելույթը: Վճռական դիրիժորին դահլիճը պատասխանեց ծափահարություններով:

“մենք սովորաբար ուշադրություն չենք դարձնում զանգերին, սակայն այսօր էլ հնար չկար”, կատարվածի առիթով ասել է դիրիժոր Ալան Գիլբերտը:

 

Դիտվել է 1188 անգամ:
Print Friendly

Leave a Reply