Չաղ ու երջանիկ աստղեր

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 13, 2012 19:43

Այս դարաշրջանում, երբ այս կամ այն աստղի որևիցե մի անհաջող լուսանկար իսկույն տարածվում է համացանցում ու ծաղրուծանակի առարկա դառնում, շատ հայտնի մարդիկ չեն ամաչում հայտարարել, որ գոհ են իրենց արտաքինից, ընդ որում, դրա համար ամենևին էլ պարտադիր չէ, որ նրանք թոփ մոդելի տեսք ունենան:

Քրիստինա Ագիլերա (երգչուհի)

Վերջերս նրա քաշն ավելացել է, ինչի մասին հաճախակի են հարցնում աննրբանկատ լրագրողները: Իսկ երգչուհին շատ հանգիստ է այդ հարցերին պատասխանում: “Իմ հասցեին ամեն կողմից քննադատություններ են հնչում. մեկը կարծում է, որ ես շատ գեր եմ, մյուսը` որ շատ նիհար եմ: Ես սիրում եմ իմ մարմինը, իսկ իմ ընկերը` պաշտում է : Իմ 4-ամյա որդին առողջ է մեծանում ու երջանիկ: Էլ ինչ է  ինձ հարկավոր”:

Ջեսիկա Սիմփսոն (դերասան,մոդելավորող)

Հիմա նա սպասում է իր առաջին երեխայի ծնունդին,ինչը համապատասխանաբար է անդրադարձել նրա կառուցվածքին: Ընդ որում, մոդելավորողն իր կլորացած փորն ամենևին էլ պատիժ չի համարում: Հակառակը, երբ նա իմացավ  հղիության մասին, իրեն իսկական կին ու անհատականություն զգաց: Նա իր բալիկին հպարտությամբ է կրում ու ամենևին չի ամաչում իր տեսքից:

Ռիհանա (երգչուհի)

Շատ հրատարակություններ են Ռիհանային ամենասեքսուալ ճանաչված մարդ ճանաչել:”Նա անթերի մարմին ունի”: Ընդ որում, ինքը` երգչուհին այդպես միշտ չի համարել: Նա պատմել է, որ միայն վերջերս է սկսել ինքն իրեն դուր գալ` չնայած իր անկատարությանը:”Պետք է գոհանալ նրանով, ինչ ունես, հակառակ դեպքում դժբախտ կլինես”,հայտարարել է նա:

Դիտվել է 2023 անգամ:
Print Friendly

Leave a Reply