Եգիպտոսն ամփոփել է ընտրությունների արդյունքները.իսլամիստները պառլամենտում տեղերի 72% են ստացել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 13, 2012 19:01
Եգիպտոսում ամփոփել են ներքին պալատի ընտրությունների վերջնական արդյունքները: Քվեարկությունը 3 փուլով է ընթացել ու իսլամիստներին անվերապահ հաղթանակ ապահովել:”Ազատություն և արդարություն” կուսակցությունը, որը ներկայացնում է “Մահմեդական եղբայրներ”շարժումը, պառլամենտում 498-ից 237 տեղ է ստացել: Իսկ արմատական սալաֆիթական “Նուռ” կուսակցությունը 120 մանդատ ունի: Կրոնական լիբերալները ստացել են 120 մանդատ, իսկ աշխարհիկ լիբերալները` 40: Լիբերալ շարժումների հույսն այն է, որ հաղթանակած իսլամական կուսակցությունների միջև լուրջ տարաձայնություններ կան ու կոալիցիա ստեղծելու հավանականություն գրեթե չկա: Լիբերալների միջև նույնպես պառակտում է եղել ու կրոնական-լիբերալ կուսակցությունը “Դեմոկրատական դաշինք” բլոկից դուրս է եկել:






Facebook
Tweet This
Email This Post
