ԱՄՆ-ում ԱԷԿ-ի աշխատողներին տուգանել են 140 հազար դոլարով
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 13, 2012 18:20
ԱՄՆ-ում Ատոմային կարգավորման հանձնաժողովը, ստուգումներ անցկացնելով “Ռիվեր Բենդ” ԱԷԿ-ի անվտանգության ապահովման ուղղությամբ, խախտումներ բացահայտեց ու Entergy Operations տուգանեց 140 հազար դոլարով: Կայանի դիսպետչեր-օպերատորները, չնայած նրանց անմիջական պարտականություններին, այն է` անընդհատ հետևել ռեակտորի վիճակին, անվտանգության համակարգերին ու աշխատանքային այլ կարևորագույն գործողություններին, հունվար-ապրիլ ամիսներին ինտերնետում լուրեր են կարդացել, դիտարկել իրենց թոշակային պլաններն ու սպորտային նյութեր նայել: Ինն օպերատորների հասցեին մասնագիտական ոչ բանիմացության մեղադրանք հնչեց: Նրանցից 3-ն այնքան հաճախ են ինտերնետ մտել, որ “վաստակել” են նկատողությունների ամենաբարձր մակարդակը:






Facebook
Tweet This
Email This Post
