ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հայաuտանի Հանրապետության արտակարգ դեuպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աuտիճան է շնորհվել մի շարք դիվանագետների

Պաշտոնական, Օրվա լուր | | January 13, 2012 17:24

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հայաuտանի Հանրապետության արտակարգ դեuպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աuտիճան է շնորհվել Նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչութ­յան պետ Արտակ Ապիտոնյանին, ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական արա­րո­ղակարգի ծառայություն» գործա­կալու­թյան պետի պաշտոնակատար Վարդան Ասոյանին, Իրանում ՀՀ դեսպա­նու­թյան արտակարգ դեսպանորդ և լիազոր նա­խա­րար Գառնիկ Բադալյանին, Թուրքմենստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Բադալյանին, Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմա­կերպությունում ՀՀ առաքելության ղեկավար Արմեն Եդիգարյանին, ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության երկկողմ հարաբերություն­ների 1-ին բաժնի վարիչ Անահիտ Թովմասյանին, Իրաքում ՀՀ դեսպա­նու­թյան արտա­կարգ դեսպանորդ և լիազոր նախա­րար Ռուբեն Խարազյանին, Հնդկաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Հակոբյանին, ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական, ԱՊՀ վարչության պետի պաշտոնակատար Արմեն Ղևոնդյանին, Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանին:

 

Դիտվել է 918 անգամ:
Print Friendly

Leave a Reply