Աբրահամ Գրանտը` «Պարտիզանում»
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | January 13, 2012 16:54
Անգլիական «Չելսի» ֆուտբոլային ակումբի նախկին գլխավոր մարզիչ Աբրահամ Գրանտը գլխավորել է Բելգրադի «Պարտիզանը»: 56-ամյա մասնագետը փոխարինել է Ալեքսանդր Ստանոևիչին, որին աշխատանքից ազատել էին այն բանից հետո, երբ վիճել էր ակումբի ղեկավարության հետ: Գրանտը շուրջ 6 ամիս անգործ էր: Նրան ազատել էին «Վեստ Հեմ» ակումբից, որը հրաժեշտ էր տվել Անգլիայի բարձրագույն խմբի առաջնությանը:
«Պարտիզանը» Սերբիայի առաջնությունում 14 հաղթանակ է տարել և 1 պարտություն կրել: Այն առաջին տեղում է և 10 միավորով առաջ է մերձակա հետապնդողից` «Ցրվենա Զվեզդայից»






Facebook
Tweet This
Email This Post
