ՀՀ ԱԳ նախարարը ԵՀ պատվիրակությանն է ներկայացրել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 23, 2009 12:08

Երեկ Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Եվրոպական միության հետ հարաբերությունները Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնայնություններից են:

Արեւելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի տնօրինության ղեկավար Գունար Վիգանդի` պատվիրակության ղեկավարությամբ քննարկվել են մուտքի արտոնագրերի ստացման ընթացակարգի դյուրացման եւ ազատ առեւտրի համաձայնագրի կնքման ուղղությամբ տարվող աշխատանքները:

Վիգանդը տեղեկացրել է, որ որոշում է ընդունվել`  նոյեմբերին ներկայացնելու Հայաստանի, ինչպես նաեւ Հարավային Կովկասի մյուս երկրների հետ ասոցիացման համաձայնագրերի կնքման ծրագիրը:

Նալբանդյանը շեշտել է, որ նախագիծը կնպաստի օրենսդիր, գործադիր եւ դատական համակարգերում  բարեփոխումների իրականացմանը:

Հյուրերի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես նաեւ արցախյան հիմնախնդրի հանգուցալուծմանն ուղղված բանակցությունների վերջին զարգացումները:

Դիտվել է 852 անգամ:
Print Friendly

Leave a Reply