Բաքվում լայն թափով պատրաստվում են «Եվրատեսիլ-2012»-ին. որսում են շներին եւ արտաքսում մարդկանց
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | ankakh | January 13, 2012 12:45
Մի քանի ամսից Ադրբեջանի մայրաքաղաքն ընդունելու է «Եվրատեսիլ -2012» երգի միջազգային մրցույթը:
Քաղաքում եռում են նախապատրաստական աշխատանքները, սակայն թափառական շների դեմ կիրառվող միջոցառումները լուրջ մտահոգություն են առաջացրել կենդանիների պաշտպանների շրջանում:Ւշխանությունները կենդանիներ որսացողներին պարզապես զենք են տալիս եւ նրանց ուղարկում փողոց` թափառող կենդանիներին սպանելու: Կենդանիների պաշտպանների համոզմամբ` նման մեթոդները խախտում են միջազգային համապատասխան համաձայնագրերի պահանջները, գրում է EurasiaNet.org-ը:
Բաքվի վարչակազմի կենդանիների բազմացման վերահսկողության բաժնի ղեկավարը, սակայն, պնդել է, թե մայիսին անցկացվելիք միջազգային մրցույթի նախաշեմին իրականացվում է թափառող շների քանակի վերահսկողություն` վստահեցնելով, որ սպանվում են միայն հիվանդ շները:Կենդանիների պաշտպանները բողոք են ներկայացրել` իշխանություններից պահանջելով վերջ դնել նման գործողություններին: Փաստաթուղթն ստորագրել է կենդանիների ավելի քան 7 հազար պաշտպան:Կենդանիների պաշտպանները, սակայն, միակը չեն, որոնց շրջանում «Եվարտեսիլի» նախապատրաստությունները դժգոհություններ են առաջացնում: Նախապատրաստությունների շրջանակում իշխանություններն իրենց տներից վտարում են ավելի քան 200 ընտանիքների: Տարաբնակեցման ենթակա քսան ընտանիքներ արդեն դիմել են դատարան` նշելով, թե քաղաքային իշխանությունները խախտում են իրենց սեփականության իրավունքը:
Նախագահ Ալիեւի օգնականներից մեկը, սակայն, հերքել է տարաբնակեցման եւ «Եվրատեսիլի» միջեւ կապը:Տարաբնակեցումը, ըստ նրա, կատարվում է ավելի վաղ մշակված քաղաքի բարեկարգման ծրագրի շրջանակում:Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն էլ փորձում են ավելի մանրամասն տեղեկություններ ստանալ «Եվրատեսիլի» անցկացման ծախսերի մասին` մտահոգություն ունենալով, որ պետական միջոցները նպատակային չեն օգտագործվի:
News.am






Facebook
Tweet This
Email This Post
