Ավելի քան 500 չվերթ է հետաձգվել ձնաբքի պատճառով
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 13, 2012 12:16
ԱՄՆ-ի հյուսիս արևելքում ձնաբքի պատճառով աշխատանքըները դադարեցրել են Չիկագոյի երկու խոշոր օդանավակայնները և ընդհանուր առմամբ 425 չվերթ հետաձգվել է Օ’Հարա օդանավակայանում ,ևս 120 Միդվեյ օդանավակայանում:
Ազգային օդերևութաբանական ծառայությունը հաղորդել է , որ այդ շրջանում անցած օրը 20 սմ հաստությամբ ձյուն է եկել, ինչը գերազանցում է ամսական քանակը: Ճանապարհները լցված են ձնով և ծածկված մերկասառույցով: Փոթորկի նախազգուշացում է ուղղարկված Այովա, Միսուրի, Իլինոյս, Միչիգան, Ինդիանա նահանգներին:
Ճանապարհային ոստիկանությունը խնդրում է շրջանի բնակիչներին ձեռնպահ մնալ ավտոմեքենա վարելուց եղանակային այսպիսի ծանր պայմանների ժամանակ: Այս բարդ իրավիճակում ճանապարհների վրա բազմաթիվ ավտոպատահարներ կան, հաղորդում են երկու մահացածի մասին: Օդերևութաբանների տվյալների համաձայն, աննախադեպ ցուրտ և ձնառատ եղանակը կշարունակվի մինչև շաբաթվա վերջ, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:






Facebook
Tweet This
Email This Post
