Ջրանցքում գտել են Երևանի 70-ամյա բնակչի դին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 13, 2012 12:17

Այսօր` ժամը 10:44-ին, տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Գեղանիստ գյուղի 2-րդ փողոցին հարակից ջրանցքում հայտնաբերվել է տղամարդու դիակ, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ մամուլի ծառայությունից հաղորդում են, որ դեպքի վայր է մեկնել երեք հրշեջ-փրկարար` հրամանատարի գլխավորությամբ և ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարները ջրանցքից դուրս են բերել և «1-03» ծառայության աշխատակիցներին հանձնեկ Երևանի բնակիչ, 1942թ. ծմված Յուրա Խաչիկի Գրիգորյանի դին:

 

Դիտվել է 733 անգամ:
Print Friendly

Leave a Reply