Չինաստանում iPhone 4S -ի վաճառքը դադարեցվել է խանութներում հրմշտոցի պատճառով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 13, 2012 12:00

Apple ընկերությունը  ստիպված էր  կանգնեցնել նոր iPhone 4S -ի վաճառքը   Պեկինում  ու Շանհայում  հսկայական հերթերի և  հրմշտոցների պատճառով, որոնք  պեկինյան ֆիրմային խանութներից մեկում վերաճեցին անկարգությունների: Այդ մասին հաղորդում է  Reuters-ը:

Ընկերության հայտարարության մեջ ասվում է , որ վաճառքը ժամանակավորապես դադարեցված է  գնորդների և Apple խանութների աշխատակիցների անվտանգության նպատակով:

«iPhone 4S -ի պահանջարկը հսկայական է և  Չինաստանի համար նախատեսված քանակը լիովին սպառվել է », – հայտարարել է  Apple-ի ներկայացուցիչը:

 

Դիտվել է 1750 անգամ:
Print Friendly

Leave a Reply