Ապօրինի ծառահատում Գորիսում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | January 13, 2012 11:39

Հունվարի 12-ին, ժամը 17.10-ին, ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողները Հալիձոր-Տաթև ճանապարհի 6-րդ կմ-ին կանգնեցրել են Հալիձոր գյուղի մի բնակչի «Մոսկվիչ» մակնիշի ավտոմեքենան, որի բեռնախցիկի զննությամբ հայտնաբերվել է վարորդի կողմից ապօրինի հատած բոխի և հացենի:
Վարորդը խոստովանել, որ ծառերը ապօրինի հատել է նույն օրը, ժամը 16.30-ի սահմաններում, Սյունիքի անտառտնտեսության մասնաճյուղի Գորիսի անտառպետության պահաբաժնի տարածքում:
Ոստիկանությունից հաղորդում են, որ վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն:
Դիտվել է 754 անգամ: