Այրվել են խոտածածկ տարածքներ և անասնակեր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | January 13, 2012 11:35
Հունվարի 12-ին`ժամը 12.15-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղի 4-րդ փողոցի թիվ 38 տան բակում այրվում է խոտի դեզ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.50-ին, մարվել`14.10-ին: Այրվել է Հ.Գևորգյանին պատկանող փայտյա տնակի պատը և 300 հակ անասնակեր:
Նույն օրը`ժամը 13.01-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Մակրավան գյուղում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.29-ին, մարվել`13.55-ին: Այրվել է 1 հա խոտածածկ տարածք:
Նույն օրը`ժամը 18.26-ին տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզի Հոբարձի գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: «Աղվեսներ» և «Մոստի ձոր» կոչվող հանդամասերում այրվել է 5-6 հա խոտածածկ տարածք:
Նույն օրը`ժամը 21.44-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Սևքար գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 24.00-ին, մարվել՝00.05-ին: Այրվել է 2000 քմ մակերեսով խոտածածկ տարածք:






Facebook
Tweet This
Email This Post
