Խոզագրիպի հարուցիչը մահացու է հատկապես սրտային հիվանդների համար

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | September 23, 2009 18:52

Սրտային հիվանդություններ ունեցողներն ավելի շատ պետք է զգուշանան խոզագրիպով վարակվելուց, քանի որ վարակի հարուցիչը կարող է ինֆարկտ առաջացնել:

Բրիտանացի հետազոտողներն ուսումնասիրել են խոզագրիպից մահացած հիվանդների դեպքերը և բացահայտել, որ նրանց կեսից ավելին մահացել են սրտի հիվանդությունների սրման պատճառով:

Գրիպի հարուցիչները վարակվածների մոտ սովորաբար առաջացնում են բորբոքում թոքերի շրջանում, ուռուցքներ սրտի վրա, ինչն էլ  ինֆարկտի պատճառ կարող է դառնալ:

Լոնդոնի Համալսարանի (University College London) պրոֆեսոր Էնդրյու Հայվարդն ասել  է, որ H1N1- ի դեմ ստեղծված պատվաստանյութը ոչ միայն կկանխի հարուցիչով վարակումը, այլև հնարավոր հետագա բարդացումները: «Մեր անցկացրած հետազոտությունը ցույց է տալիս, որ պատվաստված սրտային հիվանդները չեն ստացել ինֆարկտ, իսկ ովքեր չեն պատվաստվել, մահացել են ինֆարկտից»,-ասել է Հայվարդը:


Դիտվել է 1324 անգամ:
Print Friendly

Leave a Reply