Երևան-Բավրա ճանապարհին վրացական բեռնասայլ է շրջվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 13, 2012 11:20

Հունվարի 12-ին`ժամը 16.55-ին տեղեկատվություն է ստացվել, որ  Երևան-Բավրա ավտոճանապարհի 149-րդ կմ-ում՝ Ցողամարգ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ավտոպատահար:

Դեռևս չպարզված հանգամանքներում ճանապարհի երթևեկելի հատվածին է շրջվել է «DAF» մակնիշի FAN 884 պետհամարանիշի բեռնասայլը՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի, ինչի հետևանքով տարբեր աս­տի­ճանի մարմնական վնասվածքներով Աշոցք գյուղի, այնուհետև՝ Գյումրի քաղաքի «Գյուլբենկյան» հի­վան­դանոց է տեղափոխվել վարորդ` Վրաստանի քաղաքացի,1971 թվականին ծնված Մամուկա Իմնիաշվիլին:

Տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծանր:

 

Դիտվել է 885 անգամ:
Print Friendly

Leave a Reply