Նոր Խարբերդի բնակիչը տանը թմրանյութ էր պատրաստում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 13, 2012 11:16

Հունվարի 12-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության ծառայողները Նոր Խարբերդի տներից մեկից, թմրամիջոցներ պատրաստելու և պահելու  կասկածանքով, բերման են ենթարկել 1974 թ. ծնված Գևորգ Հ.-ին և 1980 թ. ծնված Արման Ք.-ին:

Տանը կատարված զննությամբ հայտնաբերվել են տարաներ` տարբեր հեղուկների պարունակությամբ, և ներարկիչներ:

Գևորգ Հ.-ն հայտարարել է, որ տարբեր նյութերի խառնուրդից ինքը իր տան նկուղում հունվարի 11-ին պատրաստել է թմրամիջոց և ներարկման եղանակով օգտագործել:

Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:

Ոստիկանությունից հաղորդում են, որ կատարվում է հետաքննություն:


Դիտվել է 945 անգամ:
Print Friendly

Leave a Reply