Չորս հետախուզվող է հայտնաբերվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 13, 2012 10:58
Հունվարի 12-ին, ժամը 07.00-ի սահմաներում, ոստիկանության Թալինի բաժնի ծառայողները Արագածավան գյուղից բերման են ենթարկել 33-ամյա Հրաչիկ Հակոբյանին, որը հունվարի 3-ից հետախուզվում էր գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու մեղադրանքով:
Հակոբյանը կալանավորված է: Այս մասին հաղորդում են ոստիկանության հասարակայնության հետ հապերի և լրատվության վարչությունից:

Նույն օրը,  ժամը 16.30-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները  Վարդանանց փողոցի թիվ 28 շենքի բակից բերման են ենթարկել 30-ամյա Դավիթ Ղազարյանին, որը 2011 թ. օգոստոսի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով, այն է` խարդախություն, որը կատարվել է խոշոր չափերով:

Ղազարյանը տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:

Հունվարի 12-ին, ժամը 18.10-ին, ոստիկանության Վանաձորի բաժին է ներկայացել 54-ամյա մի տղամարդ, որը հունվարի 12-ից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու մեղադրանքով:

Հունվարի 13-ին, ժամը 00.40-ին,  Եկատերինբուրգ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և ոստիկանության Եղեգնաձորի բաժին բերման է ենթարկվել 27-ամյա Գևորգ Կարապետյանը, որը 2010 թ. նոյեմբերի 5-ից հետախուզվում էր խուլիգանության  մեղադրանքով:
Կարապետյանը  կալանավորված է:
Դիտվել է 777 անգամ:
Print Friendly

Leave a Reply