Անգլիայի արքայազն Էնդրյուի նախկին կնոջը Թուրքիայում կարող են բանտ նստեցնել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 13, 2012 9:44
Յորքի հերցոգուհի Սառա Ֆերգյուստենը` բրիտանական արքայազն Էնդրյուի նախկին կինը, Թուրքիայում կարող է դատապարտվել 22,5 տարվա ազատազրկման: Հինգշաբթի թուրքական դատարանը հեռակա նրան մեղավոր է ճանաչել մանուկների ապաստարանն անօրինական տեսանկարահանելու համար` խախտելով մասնավոր կյանքի անձեռնմխելության մասին օրենքը: Դատալսումների ժամկետը դեռևս որոշված չէ:
Ֆերգյուստենը տարբեր ժամանակներում աշխատել է որպես Բրիտանիայի ու ԱՄՆ-ի թղթակից: 2008-ին հերցոգուհին ձեռնարկել էր Թուրքիա ուղևորությունը, որտեղ Անկարայի մոտ գտնվող որբանոցում տեսանկարահանումներ էր կատարել: Կադրերում 5 երեխաներ են` կապված իրենց մահճակալներին: Տեսանկարահանումը բրիտանական հեռուստահաղորդման համար էր պատրաստվել: Արքայազն Էնդրյուն ու Սառա Ֆերգյուստենը ամուսնալուծվել են 1996-ին, սակայն կինը պահպանել է տիտղոսը, որից կզրկվի երկրորդ անգամ ամուսնանալու դեպքում:






Facebook
Tweet This
Email This Post
