Վիետնամցու ոտքի 90-կիլոգրամանոց ուռուցքը հեռացրել են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 12, 2012 23:41

Դալաթ քաղաքից Նգուեն Դույ Հաին  ոտքի վրա 90-կիլոգրամանոց ուռուցք ուներ, որը գնալով մեծանում էր: 17 տարեկան  հասակում նրա ոտքը` թաթից ծունկը հատվածը անդամահատեցին, սակայն այն  սպասված արդյունք չէր տվել ու նորագոյացությունը գնալով մեծացավ: 2012-ի հունվարի 5-ին նրան կրկին վիրահատեցին  Հոշիմինում գտնվող  France-Vietnam հիվանդանոցում: Բժիշկների խումբը ղեկավարում էր ամերիկացի բժիշկ Մաքքեյ Մաքքինոն, որը 2004-ին հաջողությամբ հեռացրել էր մի ռումինուհու 76-կգ-անոց ուռուցքը: 12 ժամ տևած վիրահատությունից հետո  վիետնամցին ևս մեկ օր անզգայացնող դեղի ազդեցության տակ է եղել: Ներկայումս նա վերականգնողական թերապիա է անցնում, վիճակը կայուն է: Բժիշկների տվյալներով, Վիետնամի պատմության մեջ սա եզակի ուռուցք է եղել: Կոնկրետ տեսակը չի նշվում, սակայն հայտնի է, որ այն հազվադեպ պատահող գենետիկ շեղման հետևանքով է զարգանում:

Բժիշկը լրիվ անվճար է  աշխատել, իսկ մնացած ծախսերը ծածկվել են նվիրատվություններով: Երիտասարդը հիվանդության պատճառով չէր կարող աշխատել: Նա իր ծեր մոր խնամքի տակ է գտնվում:

 

Դիտվել է 1221 անգամ:
Print Friendly

Leave a Reply