Ամբողջ աշխարհում խոզագրիպից արդեն մահացել է 3 486 մարդ

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | September 23, 2009 11:32

swine_flu_0427Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) վերջին տվյալներով՝ AH1N1 վիրուսով վարակվածների թիվն աշխարհում հասել է 296.471-ի,որոնցից 3.486-ը մահացել են:

Աշխարհում համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված` ընդգրկելով նոր երկրներ:

ԱՀԿ տարածաշրջանային կենտրոնների պատկերը հետևյալն է.

Մարդկանց մոտ H1N1 վիրուսով հարուցված գրիպի հիմնական ախտանշաններն են` բարձր ջերմություն, գլխացավ, մկանային ցավ, հազ, անգինա, ռինիտ, երբեմն նաև փսխում և դիարեա: Հիվանդության գաղտնի շրջանը տևում է 7 օր: Հարուցիչը շրջակա միջավայրի առարկաների վրա պահպանվում է մոտ 2 ժամ:

ԱՀԿ-ն չի առաջարկում սահմանափակել ճանապարհորդությունները կամ փակել սահմանները: Մարդկանց խորհուրդ է տրվում հաճախակի լվանալ ձեռքերը` օճառով, և գրիպանման հիվանդության ախտանիշերի դեպքում դիմել բժշկի:

ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքի տվյալներով` Հանրապետությունում շարունակվում է վարակի ներբերման և տարածման կանխարգելմանն ուղղված հակահամաճարակային միջոցառումների իրականացումը և ուղևորների առողջության նկատմամբ մոնիթորինգի իրականացումը:

Դիտվել է 2305 անգամ:
Print Friendly

Leave a Reply