Օրհան Փամուքի հայ սիրեցյալը հերքել է, թե իրեն լքել են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 12, 2012 21:32

Թուրք հայտնի գրող, Նոբելյան մրցանակի արժանացած Օրհան Փամուքի հայազգի ընկերուհի, նկարչուհի Քարոլին Ֆիշեքչին հերքել է Hurriyet Daily News-ում հրապարակված տեղեկությունը, թե Փամուքն իրեն լքել եւ հեռացել է Լատինական Ամերիկա։

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Քարոլին Ֆիշեքչին Twitter-ի միջոցով հայտարարել է, թե Hurriyet Daily News-ում հրապարակված իր հարցազրույցը լրիվ խեղաթյուրվել է։ «Հարցազրույցը պետք է լիներ իմ արվեստի հետ կապված, սակայն անընդհատ հարցեր էին հնչում Օրհան Փամուքի հետ կապված, որոնք ես անպատասխան էի թողնում»,-ասել է Քարոլին Ֆիշեքչին։

Նշենք, որ ստամբուլահայ Քարոլին Ֆիշեքչին 2003-ին ավարտել է Ստամբուլի Միմար Սինան գեղեցիկ արվեստների համալսարանի նկարչության բաժինը։

 

NEWS.am

 

Դիտվել է 1508 անգամ:
Print Friendly

Leave a Reply