Պիրս Բրոսնանը վաճառել է Մալիբուի իր առանձնատունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 12, 2012 19:32

Հոլիվուդի հայտնի դերասան Պիրս Բրոսնանը վաճառել է Մալիբուի իր առանձնատունը: Ինչպես գրում է Los Angeles Times-ը, անշարժ գույքի համար նա ստացել է 2,6 միլիոն դոլար:

Երկու հարկանի տան ընդհանուր մակերեսը, որը կառուցված  է միջերկրածովյան ոճով , գերազանցում է 350 քառ.մ: Շենքում կա  օվկիանոսին և սարերին նայող երեք ննջարան, երեք լողորան , հյուրասենյակ, ճաշասենյակ, աշխատասենյակ, գրադարան, երկու տերրաս և հինգ բուխարի:  Տարածքում կա նաև շատրվան:

Հրատարակության տվյալներով,Բրոսնանը առանձնատունը գնել է 1996 թ. և  վճարել է  600 հազար  դոլար:  2010թ. դերասանը տունը վաճառքի հանեց 3,9 միլիոն դոլարով: Այդ ժամանակ նա հնի հարևանությամբ սկսեց նոր առանձնատւն կառուցել:

Պիրս Բրոսնանը ծնվել է  1953 թ. Իռլանդիայում: Դերասանը  նկարահանվել  է ավելի քան  50 ֆիլմերում, այդ թվում  և Ջեյմս Բոնդի չորս կինոնկարներում`գլխավոր դերում:

 

 

Դիտվել է 1227 անգամ:
Print Friendly

Leave a Reply