Նյու-յորքցիները ընտրում են ամենասարսափելի առնետին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 12, 2012 17:09

Ամերիկյան տրանսպորտի ոլորտի   աշխատողների արհմիությունը   նյու-յորքյան մետրոյի ուղևորների միջև  ֆոտո մրցույթ է հայտարարել:  Մրցույթի մասնակիցները  պետք է  գետնանցումում առնետ  նկարահանեն և պատկերը տեղադրեն համապատասխան կայքում, որից հետո օգտատերերը կընտրեն մետրոյի ամենավախենալու կրծողին, հաղորդում է  Agence France-Presse:

Մրցույթը մեկնարկել է մի քանի օր առաջ և այժմ  ratfreesubways.com կայքում տեղադրված են  մի քանի  նյու-յորքյան առնետների  լուսանկարներ:

Ֆոտոները արվել են տարբեր կայարաններում: Ցանկացած մարդ կարող է տեղադրել նյու-յորքյան առնետի  նկարը և քվեարկել իր կարծիքով ամենասարսափելի կրծողի օգտին:

Ֆոտոմրցույթի արդյունքները կամփոփվեն հունվարի 15-ին: Հաղթողը որպես պարգև կստանա մեկ ամսվա մետրոյի աբոնիմենտ:

Այս մրցույթը հայտարարելու նպատակը ուղևորների և իշխանության ուշադրության սևեռումն է մետրոյում  առնետների բազմացմանը: Արհմիության ներկայացուցիչները նկատել են, որ ծառայողները  ոչ այնքան ակտիվ են պայքարում մետրոյում բազմացող առնետների դեմ:

 

Դիտվել է 1202 անգամ:
Print Friendly

Leave a Reply