Կատրին Դնյովը կստանա Չապլինի մրցանակ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 12, 2012 16:56

Կատրին Դնյովը դարձել է Չարլի Չապլինի մրցանակի դափնեկիր, հաղորդում է BBC News-ը: Պարգևատրման արարողությունը կկայանա 2012թ. ապրիլին: Դնյովի վերջին դերասանական աշխատանքը եղել է 2011-ին թողարկված «Սիրահարները» (“Les bien-aimes”) ֆիլմում դերը: 2011 թ. մայիսին հենց այդ կինոնկրը բացեց Կանի կինոփառատոնը:

Չապլինի անվան մրցանակը հանձնում է Լինկոլն կենտրոնի կինեմատոգրաֆիստների ընկերությունը 1972թ.-ից: Նրա առաջին մրցանակակիրը ինքը Չարլի Չապլինն էր: Ավելի ուշ այդ մրցանակին արժանացան Ֆեդերիկո Ֆելինին , Էլիզաբեթ Թեյլորը, Օդրի Հեբյորնը, Կլինտ Իստվուդը, Շոն Կոներին, Ալ Պաչինոն, Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան, Մերիլ Ստրիպը և այլ կինեմատոգրաֆներ:

 

Դիտվել է 1209 անգամ:
Print Friendly

Leave a Reply