Տավարի մսով բոժոժ

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ, Շաբաթվա լուր | | January 12, 2012 15:52

Տոնական գնումներից հավանաբար տանը դեռևս տավարի միս մնացած կլինի: Առաջարկում ենք «Հայկական խոհանոցից» հետևյալ բաղադրատոմսը, որն ախորժաբեր է ու տարբեր տոնական կերակրացանկից:

Տավարի փափուկ միսը երկու անգամ մսաղացով անցկացնել, ավելացնել աղ, պղպեղ, ձվի դեղնուց, մանր կտրատած համեմ և լավ խառնել: Այդ զանգվածից ձևավորել ընկույզի մեծության գնդիկներ, թաթախել ձվի սպիտակուցի մեջ, պաքսիմատապատել, և յուղով տապակել:

Բոժոժի հետ մատուցել տապակած կարտոֆիլ ու կիտրոն:

Բաղադրությունը

125 գ տավարի մսին` 200 գ կարտոֆիլ, մեկ ձու, 15 գ պաքսիմատ, 15 գ կիտրոն: աղը, պղպեղը, կանաչին` ըստ ճաշակի:

 

Դիտվել է 2320 անգամ:
Print Friendly

Leave a Reply