«Անկախի» լրագրողների ձեռքբերումները 2011-ին

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | December 27, 2011 16:45

«Անկախի» լրագրող Հայկուհի Բարսեղյանը 2011 թ. դեկտեմբերի 20-ին «Պահանջում ենք գիտության ֆինանսավորում» նախաձեռնության ներկայացուցիչների և Գագիկ Ծառուկյանի երրորդ հանդիպման ժամանակ պարգևատրվեց գիտության ոլորտի խնդիրները հետևողականորեն լուսաբանելու համար:

Նշվեց, որ պետական մակարդակով գիտության հանդեպ վերաբերմունքը փոխվել է: Գիտության ծախսերը դեռևս չեն կազմում երկրի ՀՆԱ-ի 1 տոկոսը, սակայն ավելացել են: Ազգային մրցունակության հիմնադրամը, ինչպես նաև վարչապետը հայտարարել են գիտնականներին խրախուսելու պատրաստակամության մասին: Այնուհետև «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից պարգևատրվեցին ԱԳ ունեցող և ինդեքսավորվող ամսագրերում տպագրություններ ունեցող  երիտասարդ հասարակագետները և լրագրողները, որոնք հետևողականորեն բարձրաձայնել են գիտության խնդիրների մասին:

2011 թ. դեկտեմբերի 9-ին «Անկախի» լրագրող Անի Գասպարյանը «Հավասար հնարավորություններ» մրցույթում մրցանակ ստացավ «Միայնակ կույր կինը` նորածին երեխան գրկին և առանց աշխատանքի» հոդվածի համար:  Մրցույթի նպատակը հաշմանդամություն ունեցող մարդկանց համար հավասար հնարավորությունների գաղափարը քարոզելն է: «Հույսի կամուրջ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպությունների հայտարարած ամենամյա «Արևածաղիկ» մրցույթին այս տարի մասնակցության հայտ էր ներկայացրել 44 լրագրող Երևանից և մարզերից: Ներկայացվել էր 60 աշխատանք` 40 տպագիր, 5 ռադիո, 15 հեռուստատեսային նյութ:

Դեկտեմբերի 15-ին Անի Գասպարյանը պարգևատրվեց նաև «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության կողմից` տարվա ընթացքում կազմակերպության գործունեությունը լավագույնս լուսաբանելու և ազգային խոհանոցի զարգացմանն ու տարածմանը նպաստելու համար:

Կարևորագույն ձեռքբերումներից է նաև այն, որ Անի Գասպարյանի ջանքերով երկկողմանի ծնողազուրկ, հիվանդ ու անօթևան մի երիտասարդ` Աշոտ Գրիգորյանը, որի խնդիրները բազմիցս են լուսաբանվել «Անկախի» էջերում, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջնորդությամբ ստացավ հանրակացարանային մի սենյակ: Դա լուրջ ձեռքբերում է Աշոտի համար, քանի որ նա ապրում էր վարձով և գոյատևում շաբաթական մի քանի անգամ մուրացկանությամբ գումար հավաքելու միջոցով: Անի Գասպարյանի դիմումի հիման վրա փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանն ընդունել էր լրագրողին և Աշոտին` անձամբ տեղեկանալով երիտասարդի խնդիրների մասին: Բացի կացարանի տրամադրումից, փոխնախարարը խոստացել է զբաղվել նաև Աշոտի զբաղվածության, առողջապահական և մի շարք այլ խնդիրներով, որոնք լուծման ընթացքի մեջ են:

 

Դիտվել է 1055 անգամ:
Print Friendly

Leave a Reply