«Վստահ էինք, որ Հայաստանը կդառնա բարգավաճ, օրինաց հանրապետություն». Ահարոն Ադիբեկյան

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | January 12, 2012 16:23

Հայաստանի ներքաղաքական կյանքն այժմ այնպիսին է, որ իշխող կոալիցիան, կարծես, պառակտված է, որովհետև իշխանությունը ոչ միայն միավորում, այլև պառակտում է: Այս համոզմունքն այսօր լրագրողներին հայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Անդրադառնալով գալիք ընտրություններում ուժերի դասավորությանը` նա վստահեցրեց, որ արտառոց որևէ բան չի սպասվում:

«Իշխանությունը ոչ միայն միավորում, այլև պառակտում է ուժերը և կոալիցիոն վերաբաշխումներ կլինեն, թե ում քանի նախարարական, նախարարների տեղակալների, հանձնաժողովների նախագահների պաշտոն կգնա: Այսինքն` ամուսինների վեճը նրանց դիրքերն է որոշում: Կարծում եմ, որ կոալիցիան նորից կկազմվի: Այնպես որ այստեղ կտրուկ ցնցումների խնդիր չկա: Եվ կանխատեսում ենք նաև, որ ՀԱԿ-ն, այնուամենայնիվ, շանսեր ունի անցնելու Ազգային Ժողով, հետևաբար մենք  Ազգային Ժողովում կունենանք ոչ թե թույլ ընդդիմություն, այլ, եթե Ժառանգությունն էլ անցնի` ՀՅԴ-ի հետ միասին, երեք կուսակցություն կդառնան ընդդիմադիր և մեր Ազգային Ժողովը կաշխատի լրիվ ուրիշ ռեժիմով»,- ասաց  սոցիոլոգը:

Նա ներկայացրեց իր հետազոտությունների արդյունքները` կապված ընտրություններից ազգաբնակչության ակնկալիքների հետ: Ահարոն Ադիբեկյանը նշեց, որ ընտրողներին այժմ մտահոգում են հինգ հիմնական խնդիրներ` տնտեսական վիճակը, գործազրկությունը, սոցիալական ապահովությունը, բիզնեսը կայացնելու հնարավորությունը և պատերազմի վտանգը. «Այս հինգ խնդիրներն են, և ընտրողներն այս հինգ հարցերի պատասխանին են սպասում: Եվ պետք է ոչ միայն լավ, գեղեցիկ ծրագիր տալ, այլև համոզված լինել, որ ով առաջարկ է անում, կիրականացնի իր առաջարկած ծրագրերը»:

 

Դիտվել է 973 անգամ:
Print Friendly

Leave a Reply