Լարվածությունները Հայաստանի օգտին են
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | January 12, 2012 16:24
Որքան մեր հարևան երկրների հարաբերությունները այլ երկրների հետ վատանում են, այնքան մեծանում է Հայաստանի դերը տարածաշրջանում: Այս մասին այսօր լրագրողներին ասաց «Սոցիոմետր» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը: Ըստ սոցիոլոգի` տարածաշրջանում ներկայումս առկա լարվածություններից Հայաստանը կարող է տնտեսական և քաղաքական լուրջ արդյունքներ քաղել, եթե ցուցաբերի իրական կոմպլեմենտար քաղաքականություն:
«Որքան իրավիճակը լարվում է տարածաշրջանում, այնքան մեծանում է Հայաստանի դերը: Եվրոպա-Պարսկաստան, ԱՄՆ-Պարսկաստան լարվածությունների շնորհիվ մեծանում է Հայաստանի դերը, որպես տարածաշրջանի միջանցիկ երկիր, և մենք կարող ենք Պարսկաստանի միջոցով ունենալ բավականին մեծ տնտեսական ներդրումներ, տնտեսական գործարքների միջնորդներ, որով մենք կարող ենք բավականին լավ գումարներ աշխատել: Նույնը Թուրքիա-Ադրբեջան լարումները բերում են նրան, որ մեր դերակատարությունը նրանց հարաբերություններում մեծանում է: Նույնը Ռուսաստան-Վրաստան փոխհարաբերությունների լարվածության պայմաններում է»,- ասաց Ա. Ադիբեկյանը:
Բանախոսը նշեց նաև, որ Հայաստանի տեսակարար կշիռն էապես կմեծանա բացի եվրոպական և արևմտյան երկրներից, նաև Հնդկաստանի և Չինաստանի հետ հարաբերությունները կոմպլեմենտարության սկզբունքի վրա բերելու դեպքում:






Facebook
Tweet This
Email This Post
