Հեռուստատեսությունը նպաստում է ինքնասպանությունների թվի աճին. հոգեբան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | January 12, 2012 16:39
Հայաստանում աճել է ինքնասպանությունների թիվը, սակայն նման քայլի դիմել ցանկացողները դեռևս քիչ են դիմում հոգեբանի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց հոգեբան Մարիամ Մեհրաբյանը:
«Նրանք մեզ քիչ են դիմում: Հույս ունենանք, որ կգա մի օր, երբ նրանք այդ քայլին դիմելուց առաջ կդիմեն հոգեբանի»,-ասաց նա:
Հոգեբանի խոսքով՝ ինքնասպանության թվի աճը կապված է նախ և առաջ սոցիալական խնդիրների, ինչպես նաև կոնկրետ անհատի անձնական խնդիրների հետ:
«Դրանք (խնդիրները) երբեմն համատեղ են հանդես գալիս ու նման քայլի տանում մարդուն: Եվ պետք է նշել հեռուստատեսության դերը այս հարցում: Հաճախ ենք տեսնում, որ սերիալներում խնդիրներ ունեցող մարդը ինքնասպանության միջոցով է լուծում իր հարցերը: Եվ մարդը որոշում է իր խնդիրներն էլ լուծել հենց այս կերպ»,- բացատրեց Մարիամ Մեհրաբյանը:
Tert.am






Facebook
Tweet This
Email This Post
