Մոլորյալ որդու վերադարձը
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | January 12, 2012 16:01
Ֆուտբոլի Իռլանդիայի հավաքականի ավագ Ռոբի Քինը տեղափոխվել է Բիրմինգհեմի «Աստոն Վիլա» ակումբ: Այդ ֆուտբոլիստը աշխատանքային պայմանագիր ունի «Լոս Անջելես Գելակսի» ակումբի ղեկավարության հետ և անգլիական ակումբում հանդես կգա վարձավճարով` մինչև այս տարվա փետրվարի 25-ը: 31-ամյա հարձակվողը կարող է նոր թիմում իր նորոմուտը նշել հունվարի 14-ին` «Էվերթոնի» հետ խաղում:
Հավելենք, ոչ Քինը նախկինում խաղացել է անգլիական մի շարք թիմերի, այդ թվում նաև «Տոտենհեմի» և «Լիվերպուլի» կազմերում: Նա կրել է նաև Միլանի «Ինտերի» մարզազգեստը: Իսկ Իռալդիայի հավաքականի կազմում հարձակվողը մասնակցել է 114 հանդիպման և մրցակիցների դարպասն է խփել 53 գնդակ` սահմանելով յուրօրինակ ռեկորդ:






Facebook
Tweet This
Email This Post
