Ամանորյա ցերեկույթի ժամանակ փոքրիկ աղջիկը Լուկաշենկոյին հիմար է անվանել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 12, 2012 14:48

Հունվարի 11-ին Բելառուսի ընդդիմադիր ինտերնետ-ռեսուրսը` «Хартия-97»-ը,  հայտնել է մի զավեշտալի դեպքի մասին, որը տեղի է ունեցել դեկտեմբերի 29-ին  երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:

Ամանորյա տոների նախօրյակին Լուկաշենկոն որոշել էր այցելել  Մինսկի մարզում գտնվող Ժոդինա քաղաքի մանկատուն: Դատելով լուսանկարներից, նախագահի այցին պատրաստվել են ինչպես կարողացել են:

Խորովոդի  ու նվերների հանձնման ժամանակ Լուկաշենկոն ծնկներին է կանգնեցրել երեխաներից մեկին: Աղջիկը նրան ցույց է տվել իր նկարած տնակը: Իսկ Լուկաշենկոն իրեն հատուկ կերպով հարցրել է`«Լավն է, ուզում ես այնտեղ բնակարան ունենալ»: Աղջիկն իրեն չի կորցրել ու Լուկաշենկոյի հարցին հարցով է պատասխանել` «Դու հիմա՞ր ես»:

Ասում են` բոլորը ցնցվեցին, նույնիսկ  Լուկաշենկոն:

Այս հրապարկումն իսկույն մեծ թվով արձագանք է ստացել ու մեկնաբանություններ: Օգտատերերը զարմանում են աղջկա հնարամտության վրա, նրանցից մեկը նույնիսկ գրել է`«վերջապես մեկը պետք է ասի ճշմատությունը…»:

 

Դիտվել է 1177 անգամ:
Print Friendly

Leave a Reply