Ներկրվող չինական ավտոբուսները չեն համապատասխանում Երեւանի երթեւեկության պահանջներին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | January 12, 2012 14:42
Չինական արտադրության փոքր եւ միջին ավտուբուսները չեն համապատասխանում Երեւանում տրանսպորտի երթեւեկության պահանջներին:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` նման հայտարարությամբ հանդես է եկել «Սպառողերի ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Արմեն Պողոսյանը` հավաստիացնելով, որ չինական կողմի նվիրատվությունը 249 ավտոբուսների տեսքով աննպատակահարմար կարող են լինել Հայաստանի ու մասնավորապես` Երեւանի համար:
«Նրանք հանրապետության տարածքում համայնքների միջեւ երթեւեկության համար են նախատեսված եւ ոչ թե քաղաքային ակտիվ աշխատանքի: Դրանցում մարդկանց համար մտածված պայմանները չեն համապատասխանում եվրոպական ու միջազգային եւ ոչ մի չափանիշի»,- նշեց Արմեն Պողոսյանը` ընդգծելով, որ ավելի շահավետ ու ճիշտ կլինի ձեռք բերել որեւէ եվրոպական պետության` տվյալ դեպքում ֆրանսիական արտադրության մեքենաներ:
Արմեն Պողոսյանը հատկանշական համարեց նաեւ այն ուսումնասիրության արդյունքները, որոնց համաձայն Երեւան ներկրված փոքր եւ միջին միկրոավտոբուսների 63 տոկոսի նստատեղերը ապամոնտաժված են ու վերատեղաբաշխված: «Դա իր հերթին խախտում է մեքենայի դինամիկան ու հարմարավետությունը: Արդյունքում ավելի անհարմար են դառնում»,- ասաց նա:






Facebook
Tweet This
Email This Post
