Վլադիմիր Գասպարյանն ազատվում է ոստիկանական համակարգում «զբոսաշրջիկի կարգավիճակ ունեցող և իրենց սպառած կադրերից»

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | January 12, 2012 14:25

Ոստիկանական համակարգում վերջին պաշտոնանկությունները պայմանավորված են աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակրվածությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: «Համակարգում կան կադրեր, որոնք իրենց սպառել են կամ ունեն զբոսաշրջիկի կարգավիճակ: Կադրային փոփոխությունները ցույց կտան, որ ոստիկանակական համակարգում աշխատանքներն ավելի կազմակերպված և արդյունավետ կլինեն »,- ասաց ոստիկանապետը:

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի պաշտոնից Նորայր Մուրադխանյանին ազատելու մասին հարցին՝ Վլադիմիր Գասպարյանն ասաց. « Նորայր Մուրադխանյանն ուղարկվել է կադրերի ռեզերվ: Մարդը 17 տարի շարունակ արձակուրդ չի անցկացրել: Մի քանի ամիս հանգստանալուց հետո պարոն Մուրադխանյանը նոր պաշտոնում կնշանակվի »,- ասաց ոստիկանապետը:

Հայաստանի նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հայտարարել էր, որ ինքը կողմ է, որ Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի խափանման միջոցը փոխվի եւ նա ազատության մեջ լինի: Այս կապակցությամբ Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ դա Ալիկ Սարգսյանի կարծիքն է, իսկ իր կարծիքը համահունչ է օրենքին:

Մարգար Օհանյանին մեղադրանք է առաջադրվել նրա համար, նա որ աշխատելով որպես ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետ, մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի լիազորությունները, հանդիսանալով պաշտոնատար անձ, շահադիտական շահագրգռվածությունից ելնելով՝ իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որն էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին և անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև կատարել է իրեն վստահված, ճանապարհային ոստիկանությանը պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքի յուրացում:

 

Դիտվել է 726 անգամ:
Print Friendly

Leave a Reply