Կնոջը բռնաբարել են աշխարհի ամենահեղինակավոր հյուրանոցներից մեկում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 12, 2012 14:22

Բիզնես-տիկինը հավաստիացնում է, որ աշխարհի ամենահեղինակավոր հյուրանոցներից մեկի անձնակազմը հատուկ իր սենյակի բանալին հանձնել է մի հարբած տղամարդու: Վերջինս ներխուժել է  սենյակ ու բռնաբարել խաղաղ քնած կնոջը:

ԱՄՆ քաղաքացի Էլիսոն Ֆորնյեն համաշխարհային  համարում ունեցող  «Starwood Hotels and Resorts Worldwide» հյուրանոցային ցանցի դեմ հայց է ներկայացրել:

Ինչպես տուժածն է պատմում, դեպքը պատահել է Հելսինկիի «Hotel Kämp» հյուրանոցում, որը հիշյալ ցանցի մաս է կազմում:

Տղամարդը, որը բռնաբարել է Ֆորնյեին, հյուրանոցի աշխատակիցներին ասել  է, որ ինքը տիկնոջ ամուսինն է,  դյուրին կերպով ստացել է բանալիներն ու ներխուժել սենյակ: Չնայած պատմությունն անցյալ տարի է եղել, սակայն Էլիսոնը միայն հիմա է որոշել բռնաբարության  մասին պատմել: Պահանջվող փոխհատուցման գումարը չի հրապարակվում:

 

 

 

Դիտվել է 1029 անգամ:
Print Friendly

Leave a Reply