Զինվորական ամերիկյան հումոր. միզել ահաբեկչի դիակի վրա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 12, 2012 14:01

Ամերիկացի զինվորները կրկին հայտնվել են միջազգային սկանդալի կենտրոնում` Աֆղանստանում սպանված ահաբեկիչների դիակների վրա միզելու պատճառով:

Օրերս YouTube-ում հայտնվել է մի տեսանյութ, որում մի քանի ամերիկյան զինվոր միզում  են ահաբեկիչների դիակների վրա: Ընդ որում, նրանք հումոր են անում`  «Սա էլ ցնցուղի պես մի բան», ու համերաշխ ծիծաղում են: ԱՄՆ զինվորական հրամանատարությունը խստիվ քննադատել է զինծառայողների վարքն ու այն  նկարահանելու ու համացանցում տեղադրելու փաստը: Գործի կապակցությամբ հետաքննություն է սկսվել:

«Թալիբան» շարժումը ամերիկացիների արարքն «անմարդկային» է որակել:

 

 

 

Դիտվել է 1430 անգամ:
Print Friendly

Leave a Reply