«Microsoft»-ը կփրկի տաղանդավոր աղջկան

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 12, 2012 13:47

«Microsoft» կորպորացիայի ղեկավարությունը հայտարարել է դեռահաս աղջկան օգնելու մտադրության մասին, ով մի քանի տարի առաջ դարձել է ամենաերիտասարդ օգտատերը, որը հանձնել էր «Microsoft» պրոֆեսիոնալ քննությունները, իսկ հիմա պայքարում է  սեփական կյանքի համար:

Խոսքը Պակիստանի բնակչուհի Արֆա Քարիմի մասին է, որն ընդամենը 9 տարեկան էր, երբ ստացավ սերթիֆիկացված մասնագետի կոչում: Հարկ է նշել, որ անգամ հասուն մասնագետները չեն կարող  ինֆորմացիոն տեխնոլոգիաների ու ծրագրային ապահովման ոլորտում նման հաջողության հասնել:

Անցած ամիս հայտնի է դարձել, որ աղջիկը, որն այժմ 14 տարեկան է, ուղեղի վնասվածք է ստացել ու գտնվում է կոմատոզ վիճակում:  Արֆայի ծնողները  «Microsoft»-ի ներկայացուցիչների հետ կապ հաստատելով` խնդրել են հնարավորություն ստեղծել աղջկան ԱՄՆ տեղափոխելու համար: Ցավոք, աղջկա վիճակում նման ուղևորությունը հղի է վտանգով, սակայն ընկերությունը պայմանավորվել է  Սիեթլի բժիշկների հետ, որոնք մշտապես խորհրդակցում են Պակիստանի գործընկերների հետ:

 

 

 

Դիտվել է 1034 անգամ:
Print Friendly

Leave a Reply