Արթուր Աբրահամ. «Օր օրի ավելանում է հաղթելու ձգտումս»

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | January 12, 2012 13:12

Գերմանիան ներկայացնող պրոֆեսիոնալ հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի մենամարտը կկայանա շաբաթ օրը` 2012 թվականի հունվարի 14-ին, Գերմանիայի Օֆֆենբուրգ քաղաքում, “Բադեն-Արենա” համալիրում: Մրցելույթը կցուցադրվի Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում: Արթուր Աբրահամի մրցակիցը  արգենտինացի 23-ամյա  Պաբլո Օսկար Նատալիո Ֆարիասն է: Վերջինն ունեցել է 19 մենամարտ եւ ոչ մի պարտություն:

“Մոտենում է  ինձ համար երկար սպասված մենամարտը: Օր օրի ավելանում է հաղթելու ձգտումս: Երկար եմ պատրաստվել, մեծ աշխատանք տարել նախորդ մարտերում թույլ տված սխալներս շտկելու ուղղությամբ: Չեմ թերագնահատում Ֆարիասի հնարավորությունները. նա ուժեղ մարզիկ է, դեռեւս` անպարտ: Այսուհանդերձ, համոզված եմ` 2012-ն ինձ համար նոր հաղթանակների սկիզբ է լինելու: Մեծ նպատակ ունեմ կրկին վերանվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Հունվարի 14-ին դիտարժան մրցելույթ եմ խոստանում բռնցքամարտի սիրահարների համար”,- նշում  է Արթուր Աբրահամը` համոզմունքով, որ կրկին նվաճելու է աշխարհի չեմպիոնի տիտղոսը եւ տիտղոսային մենամարտը կայանալու է Բեռլինի “O2 World” արենայում::

Տեղեկացնենք, որ Արթուր Աբրահամը “Sauerland Event” գերմանական փրոմոութերական ընկերության հետ կնքած պայմանագիրը երկարացրել է մինչեւ 2014թ.:

 

Դիտվել է 820 անգամ:
Print Friendly

Leave a Reply