Չեխիան Տիմոշենկոյի ամուսնուն ապաստարան ու պաշտպանություն է տրամադրել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 12, 2012 13:10

Չեխիան  քաղաքականի փոխարեն  սովորական ապաստարան է տրամադրել Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի ամուսնուն: Չեխիայի ՆԳՆ ղեկավար Յան Կուբիցը հունվարի 6-ին պաշտոնապես հայտարարել է, որ նախարարությունը որոշել է Ալեքսանդր Տիմոշենկոյին ապաստարան տրամադրել: Մի քանի ամիս նախկին վարչապետի ամուսինը սպասում էր իր խնդրանքի պատասխանին: Այդ քայլին նրան մղել էր նրա վրա գործադրվող ճնշումը:

«Չեխիայի հանրապետությունը »քաղաքական ապաստարան» չի տրամադրում իր միջազգային պարտավորությունների համաձայն, այլ տրամադրում է  պաշտպանություն ու, պարզապես ապաստարան»:

Սա առաջին դեպքը չէ, որ Չեխիան ապաստարան է տրամադրում: 2011-ին այս երկրում է ապաստանել նաև Ուկրաինայի  էկոնոմիկայի նախկին նախագահ Բոգդան Դանիլիշինը: Նրա խնդրանքն էլ պայմանավորված էր իր դեմ պետությանը վնաս հասցնելու մեղադրանքով քրեական գործ հարուցելու  հանգամանքով:

 

 

 

Դիտվել է 987 անգամ:
Print Friendly

Leave a Reply