Անակնկալ մեկնարկում
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | January 12, 2012 12:51
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տան դահլիճում պայքարը սկսեցին շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի տղամարդկանց և կանանց առաջնությունների մասնակիցները:
Առաջին տուրում Արտաշես Մինասյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը,Կարեն Գրիգորյանը հաղթեցին համապատասխանաբար Տիգրան Պետրոսյանին, Հրանտ Մելքումյանին, Լևոն Բաբուջյանին, Արման Փաշիկյանին։ Ի դեպ, միջազգային վարպետ Գրիգորյանի հաղթանակը գրոսմայստեր մրցակցի նկատմամբ կարելի է անակնկալ համարել։
Ավետիք Գրիգորյանն ու Զավեն Անդրիասյանը խաղաղ դաշն կնքեցին:
Կանանց մրցաշարի միակ ոչ-ոքին արձանագրվեց Անահիտ Խառատյան-Եվգենիա Դոլուխանովա պարտիայում։ Մարիա Կուրսովան, Նելլի Աղինյանը, Լիա Մարտիրոսյանը, Լիաննա Աղաբեկյանը, Աննա Հայրապետյանը հաղթեցին համապատասխանաբար Նարինե Գասպարյանին, Հասմիկ Ղամբարյանին, Մարիա Գեւորգյանին, Շուշաննա Սարգսյանին, Նաիրա Մովսիսյանին:






Facebook
Tweet This
Email This Post
