Ֆուտբոլիստ Էդուարդ Թաթոյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տրվել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | January 12, 2012 12:39

Այսօ տեղի ունեցած կառավարության նիստում գործադիրի  որոշմամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից մինչև 2013 թ. աշնանային զորակոչը տարկետում է տրվել ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքական թիմի անդամ Էդուարդ Թաթոյանին։

Ներքին Նորմանդիայի Կանի տեխնոլոգիաների համալսարանական ինստիտուտի մագիստրատուրայի սան Արարատ Չախոյանը տարկետում է ստացել մինչև 2013 թ. գարնանային, իսկ Մոսկվայի ատամնաբուժական համալսարանի ուսանող Արմեն Սարգսյանը` մինչև 2012 թ. աշնանային զորակոչը։

 

Դիտվել է 805 անգամ:
Print Friendly

Leave a Reply