Բրազիլիայում ցանկանում են հարսնացուներին արգելել հարսանիքին առանց ներքնազգեստի ներկայանալը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 12, 2012 12:16

Բրազիլիայի իշխանությունները ծայրահեղ դժգոհ են հարսնացուների մեջ ձևավորված ` հարսանեկան  արարողությանը  ներքնազգեստ հագնելը մոռանալը: Սակայն, այդ վարքագիծն էլ քմահաճության դրսևորում չէ, այլ հնուց եկած համոզմունք, որ առանց ներքնազգեստի հարսանիքին ներկայանալը ամուր ընտանիքի երաշխիքներից է:

«Ես պահանջում եմ մի օրենք ընդունել, որը ոչ միայն կստիպի հարսնացուին վարտիք հագնել, այլև սահմանափակել կրծքի բացվածքը, որպեսզի մի ավելորդ անգամ շփոթության մեջ չգցեն ծիսակարգը կատարող հոգևորականին»,- հայտնել է Բրազիլիայի հանրապետական կուսակցության պատգամավոր Օզիաս Զիզին:

«Վերջին տարիներին սնահավատությունը նորաձևության է վերածվել: Մարդն, իհարկե, կարող է ամուսնանալ, ինչպես խելքին փչի, սակայն Ասատծու տաճար մտնելուց նրանք պետք է հարգալից լինեն  ու, որպես հարգանքի նշան,  վարտիք հագնեն»,-ասել է նա:

Իսկ հոգևորականներն ասել են.«Մեզ հետաքրքիր է, թե ինչպես են ստուգելու` օրենքը որչափով է  պաշտպանվում, հարսնացուն վարտիք հագել է, թե ոչ: Գուցե եկեղեցու մուտքի մոտ ոստիկաններ են կանգնելու, որոնք ստուգելու են հարսնացուին»:

 

Դիտվել է 1438 անգամ:
Print Friendly

Leave a Reply