Ամբողջ ճշմարտությունը Փարաջանովի դատվածությունների մասին

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | September 22, 2009 20:03

114Ուկրաինական «Սեվոդնյա» թերթի լրագրող Ալեքսանդր Կորչինսկին առաջին լրագրողը եղավ, որ ուսումնասիրեց Սերգեյ Փարաջանովի քրեական գործը, որը երկար տարիներ ընկած էր Կիեւի մարզային դատարանի արխիվում: Անցյալ տարի «Սեվոդնյա» երկու համարներում հրապարակվեց նրա հետաքննությունը, որը թարգմանաբար ներկայացնում ենք «Անկախ»-ի երկու համարներում:

Բազում մարդիկ «Մոռացված նախնիների ստվերները» (ինչպես նաեւ բազմաթիվ այլ) հանճարեղ ֆիլմի ստեղծող Սերգեյ Փարաջանովին հիշում են ոչ միայն նրա արվեստով, այլ– 1974 թ. սկանդալային դատավարությամբ (թեեւ փակ դատ էր, սակայն մախաթը պարկում չես թաքցնի): Բանն այն է, որ ռեժիսորին դատում էին ՈՒԽՍՀ Քր. օրենսգրքի «խայտառակ» 122 հոդվածով՝ արվամոլություն: Հիմա մեր օրենսգրքում նման հոդված ընդհանրապես չկա, սեռական կողմնորոշումը յուրաքանչյուր մարդու գործն է (եթե, իհարկե, դա չի կապվում բռնության կամ անչափահասների այլասերման հետ): Իսկ առաջներում դա ահեղ զենք էր իշխանության ձեռքին, այդ թվում նաեւ՝ այլախոհների դեմ պայքարի համար

«Սեվոդնյա»-ի լրագրողին հաջողվեց ծանոթանալ Փարաջանովի քրեական գործին, որը երկար տարիներ ընկած էր Կիեւի մարզային դատարանի արխիվում: Ստորեւ մենք կներկայացնենք (ու կմեջբերենք) այդ նյութերի բովանդակությունը: Սակայն, առաջ անցնելով, կարելի է ամփոփել 35-ամյա վաղեմության փաստաթղթերի ուսումնասիրության տպավորությունը: Նախ՝ անկասկած, Փարաջանովին «քաշել» էին՝ ազատասիրական քաղաքացիական դիրքորոշման համար, նրան նստեցնելու «վերեւներից» ակնհայտ հրաման էր եղել (նա ստորագրում էր այլախոհների նամակներ, պաշտպանում էր, ընդ որում՝ հրապարակավ, ԽՍՀՄում խոսքի ազատությունը եւ այլն): Երկրորդ՝ աներկբա է նաեւ, որ Փարաջանովն ունեցել է ոչ ավանդական սեռական կողմնորոշում: Նրան ավելի շատ գրավում էին տղամարդիկ, քան կանայք, ինչի մասին հենց ինքը քննության ընթացքում բավական համոզիչ խոսում է: Իշխանությունները պարզապես օգտագործեցին այդ հակումը (ու դրան առնչվող իրական իրադարձությունները)՝ ըմբոստ վարպետին «գահընկեց անելու» համար: Օրենքով նման բան թույլատրվում էր

Ապշեցնում է նաեւ այն արագությունը, որով սարքվեց «Փարաջանովի գործը». դրանում ընթերցողը կհամոզվի՝ ամսաթվերը համադրելով: Իսկ ամեն ինչ սկսվեց մի աննշան կես էջանոց թղթի կտորից, որի վրա գրված էր ամբաստանությունը

«Անհնար է եղել բացահայտել դիմողի անձը…»

Նյութը որոշեցինք կառուցել հիմնականում N 21-258 քրեական գործում առկա իսկական փաստաթղթերից մեջբերումների կամ դրանց սեղմ շարադրանքի վրա:

Ամբաստանություն: Գործն սկսվեց մատնությունից, ամենայն հավանականությամբ՝ հենց իրավապահների սարքածի հիման վրա, քանի որ միլիցիային չհաջողվեց հեղինակին գտնել (ակնհայտ է, որ նա բնության մեջ չի էլ եղել): Ահա տեքստը:

«Քրեական հետախուզության միլիցիայի պետին Պետրիչենկո Սեմյոն Պետրովիչից, բնակվող

Ընկե՛ր պետ: Իմ քաղաքացիական պարտքը ստիպում է ինձ դիմել ձեզ անբարոյական ու արվամոլ Փարաջանով Սերգեյի առնչությամբ: Նա երկար տարիներ զբաղվում է անչափահասների ու դեռատի պատանիների ու տղամարդկանց հետ սեռական սանձարձակությամբ: Իր տունը վերածել է անառականոցի: Խնդրում եմ Ձեզ վերջ դնել այս սանձարձակ գործողություններին»:26

Հարգանքով՝ (ստորագրություն)

8.12.1973 թվական»:

Ամբաստանությունը գրանցվեց միլիցիայում 9.12.73-ին: Մակագրվեց՝ «Ընկ. Արտեմենկոյին, ստուգել, հաստատվելու դեպքում՝ գործ հարուցել»:

Քաղաքի քրեական հետախուզության տեսուչ կրտսեր լեյտենանտ Արտեմենկոն գործը չհետաձգեց: Ահա զեկուցագիրը.

«Կիեւի ներքին գործերի վարչության Քրեական հետախուզության վարչության պետի տեղակալին

Զեկուցում եմ, որ քաղ. Պետրիչենկո Սեմյոն Պետրովիչի դիմումը ստուգելիս, դիմողին հայտնաբերելն անհնար էր: Սակայն դիմումում շարադրված փաստերը հաստատվել են: Պարզվել է, որ Փարաջանով Ս.Ի.-ն, բնակվողերկար տարիներ զբաղվել է հոմոսեքսուալությամբ: Օգտագործելով կինոռեժիսորի փառքը՝ Փարաջանովը բազմաթիվ տղամարդկանց համոզել է արվամոլությամբ զբաղվելՇարադրվածի հիման վրա խնդրում եմ Ձեր թույլտվությունը՝ Փարաջանով Ս.Ի.-ի նկատմամբ քրեական գործ հարուցելու»:

ՔՀՎ տեսուչ Արտեմենկո

12.12.1973 թ.»:

Արդեն հաջորդ օրը հայտնվեց մի մարդ, որը հայտարաեց, թե ռեժիսորն իրեն «շինել» է: Ահա թե ինչ ցուցմունք է տվել ոմն Ալեքսանդր Վորոբյով՝ գիտահետազոտական ինստիտուտներից մեկի մեխանիկը: Իբր, Փարաջանովի հետ ծանոթ է վաղուց, բազմիցս եղել է նրա տանը: Մեխանիկը գրում է, թե 1973 թ. նոյեմբերի 6-ին ինքը գործընկերներով գնում է ռեստորան: Լավ հարբում է ու չի հիշում, թե ինչպես է հայտնվել Փարաջանովի տանը, թեեւ իրեն խոսք էր տվել նրա մոտ այլեւս չգնալ: «Ուշքի եկա այն բանից, որ մերկ պառկած եմ փորիս վրա, Փարաջանովը՝ ինձ վրա: Մի փոքր ցավ զգացի հետանցքում, լարվեցի, Փարաջանովին դեն նետեցի իմ վրայից....»:

5

Փարաջանովը՝կնոջ հետ. լուսանկարը անձնական արխիվից

Գտել ու հարցաքննել են նաեւ 21 տարեկան Ֆելիքս Դեսյատնիկին՝ Փարաջանովի մեկ այլ ծանոթի: «Այսօր (1973 թ. դեկտեմբերի 13.- հեղ.) երկար ընդմիջումից հետո ես նորից եկա նրա մոտ»: Ու չդիմացա Փարաջանովի ֆիլմում նկարահանվելու խոստումներին (իսկ նախկինում, իբր, նա բազմաթիվ անգամ համոզել է տրվելու հոմոսեքսուալ զեխությունների, սակայն Դեսյատնիկը հրաժարվել է): «…Ու նրան թույլ տվեցի ինձ հետ արվամոլության ակտ կատարել, ինչի համար զղջում եմ»:

Այդ ժամանակ էլ՝ դեկտեմբերի 13-ին, դիմում է գրել նաեւ գիտահետազոտական ինստիտուտներից մեկի գիտաշխատող Միխայիլ Սենինը (որին, ինչպես պարզվեց, հապճեպ ողբերգական ճակատագիր էր վիճակվել, հավանաբար՝ այս գործի պատճառով):

«Ես Փարաջանովի բնակարանում ծանոթացա Վլադիմիր Կոնդրատեւի հետՇուտով, ծանոթանալուց հետո մենք հանդիպեցինք իմ տանը ու իրար հետ արվամոլությամբ զբաղվեցինքԻնձ Կոնդրատեւի պատմածից հայտնի է, որ նա արվամոլությամբ է զբաղվել Փարաջանովի հետ» (Կոնդրատեւը հետագայում ինքն էլ դա հաստատել է.- հեղ.): Փարաջանովի հետ արվամոլությամբ զբաղվելը խոստովանել է նաեւ ոմն Իվան Պիսկովոյ, ինչպես նաեւ լվովցի ուսանող Վալենտին Պարաշչուկը: Ինստիտուտ ընդունվելուց հետո պարզվել է, որ ինքը Կիեւում մնալու տեղ չունի: Փարաջանովն առաջարկում է իր բնակարանը: Պարաշչուկը համաձայնում է, եւ 1973 թ. սեպտեմբերից նրանք սկսում են այնտեղ երկուսով ապրել: Սակայն, իբրեւ թե, Վալենտինը մերժել է ռեժիսորին ինտիմ կապերով զբաղվել, ու նա ուսանողին տնից դուրս է հանել: Պարաշչուկը նորից է խնդրում, ու իբր Փարաջանովը պայման է դնում՝ «ինտիմ ծառայություններ կմատուցես՝ կապրես ինձ մոտ: Եթե չէ՝ դուրս»: Ու այդ ժամանակ ես, իմ խղճին հակառակ, ստիպված էի համաձայնել»:

«Կիեւից կհեռանամ,

կմեկնեմ հայրենիք»

Ռեժիսորի պարանոցին օղակը նետված էր, մնում էր միայն ձգել: Ու դա արվեց դեկտեմբերի 17-ին՝ Մոսկվայից Փարաջանովի վերադարձի օրը: Հաջորդ օրը նրան հարցաքննում են միլիցիայում: Մեջբերենք.

«Քաղաքացիներ Վորոբյովին ու Դեսյատնիկին ես ճանաչում եմ, նրանք եղել են իմ բնակարանումՏղամարդկանցից ոչ մեկի հետ սեռական հարաբերություն չեմ ունեցելԽնդրում եմ սույն գործի քննությանն ուշադիր մոտենալ ու ինձ հնարավորություն տալ, զգալով իմ բարոյական մեղքը, իմ գործի քննությունը դատարան չհանձնել: Իսկ Կիեւից ես կհեռանամ, կգնամ իմ հայրենիք եւ այնտեղ ազնվորեն կաշխատեմԵս բազմաթիվ անգամներ եմ ասել Պարաշչուկին, որ քաղաքում արվամոլի համբավ ունեմ, ու որ դա կանդրադառնա ինստիտուտում նրա ճակատագրի վրա»:3

Հաջորդեցին առերեսումներ, որոնց ընթացքում ռեժիսորի «զոհերը» բառ առ բառ կրկնում էին այն, ինչ եւ հարցաքննությունների ժամանակ, այսինքն՝ մեղադրում էին նրան արվամոլության մեջ: Իսկ Փարաջանովը պնդում էր, որ ամեն ինչ եղել է միայն «ոտքերի արանքում», ինչն օրենքով չի պատժվում:

Դեկտեմբերի 20-ին Փարաջանովին ձերբակալեցին: Իբր՝ ռեժիսորն իր ֆիլմերի համար դերասաններ ընտրելու պատրվակով ծանոթացել է տղամարդկանց հետ, բերել նրանց տուն ու նրանց հետ սեռական հարաբերությունների մեջ մտել: Նույն օրն էլ Փարաջանովի բնակարանում խուզարկություն անցկացրին՝ ապարդյուն: Ոչ մի դատապարտելի բան չգտան ու չառգրավեցին:

Դեկտեմբերի 21-ին Փարաջանովին հարցաքննում են որպես մեղադրյալի: Այստեղ մի այսպիսի պահ կա. «Իմ սեռական կրքին հագուրդ տալու նման անբնական ճանապարհի վրա ես կանգնեցի կնոջիցս ամուսնալուծվելուց հետո, երբ սկսեցի մենակ ապրել: 1964 թվականին հիվանդացել եմ վեներական հիվանդությամբ ու բուժվել Կիեւի Օկտյաբրսկի հիվանդանոցում: Ես ծանր տարա սիֆիլիսով հիվանդանալս...»:

Դեկտեմբերի վերջին՝ Վալենտին Պարաշչուկի նոր հարցաքննությունը:

Նա հիշել է Մոսկվայում Փարաջանովի ու Վլադիմիր Վիսոցկու հետ ծանոթության մասին:

«Երբ ես այստեղ էի, Փարաջանովին հյուր եկավ ՎիսոցկինԻնքը՝ Վիսոցկին, ոչ մի կաթիլ ոգելից չխմեց, իսկ Փարաջանովը խմեց անասնական վիճակի, ինչպես երբեքԱռավոտյան, ուշքի գալով, Փարաջանովն ինձ ասաց, որ ես իսկական տղամարդ չեմ, քանի որ հնարավորություն եմ ունեցել օգտագործել նրան հետանցքից ու չեմ օգտվել նման հնարավորությունից»:

Հարցաքննում են նաեւ Փարաջանովի նախկին կնոջը՝ Սվետլանա Շչերբատյուկին: Նրանք բաժանվել էին 1962 թ. (ամուսնացել էին 1955-ին): Կինը բնութագրեց նախկին ամուսնուն որպես բռնակալ ու անհավասարակշիռ մարդու: Իբր՝ շատ խանդոտ է, թեեւ կնոջը չի ծեծել: Ընկերների նկատմամբ մսխողության աստիճան շռայլ է եղել, ինչը կնոջը դուր չի եկել: Սվետլանան հիշել է. Փարաջանովը իրեն ժամանակին պատմել է, որ ավելի վաղ արդեն դատված է եղել Թբիլիսիում, սակայն թե երբ ՝ կինը չի հիշում, իսկ թե ինչի համար ու քանի տարով է դատապարտվել՝ չգիտի: Նրա հոմոսեքսուալ հակումների մասին մտքով չի անցել, նրանց ամուսնական ինտիմ կյանքը բնականոն է անցել:

Առաջին դատվածությունը:

Դեկտեմբերի 26-ին Փարաջանովին նորից հարցաքննում են քննչական մեկուսարանում: Թեման՝ Թբիլիսիի դատվածությունը: Պարզվում է, որ նա, իրոք, 1948-ի սեպտեմբերին դատվել է այնտեղ Զինվորական տրիբունալի կողմից: Փարաջանովն ու մյուսները դատապարտվել են ԿԳԲի մայոր Նիկոլայ Միկավայի նկատմամբ արվամոլության համար քրեական գործի առնչությամբ:

Պատմում է ինքը` Փարաջանովը, որը 40-ականների կեսին Միկավայի օգնությամբ ընդունվել էր Թբիլիսիի կոնսերվատորիա. «Կոնսերվատորիայում տեղավորվելուց հետո Միկավան իր աշխատասենյակում համբուրեց ինձ:

Դրանից մոտավորապես մեկ շաբաթ անց ես Միկավային պատահաբար հանդիպեցի փողոցում, եւ նա ինձ խնդրեց անցնել իր մոտ: Նույն օրը` երեկոյան տասին մոտ, ես մտա նրա մոտ կուսկոմԵս նրա հետ սեռական ակտ ունեցա, ընդ որում՝ դա արել եմ Միկավայի խնդրանքով: Սա առաջին ու վերջին անգամն էր… (դատարանում ավելի շատ էր ներկայացվում.- հեղ.): Սա վերաբերում է 1944 թվականի դեկտեմբերին»:

61948 թ. հոկտեմբերի 8-ին փակ դատական նիստի ժամանակ Վրացական ԽՍՀ ՆԳՆ զորքերի զինվորական տրիբունալը Միկավային դատապարտում է 8 տարվա ազատազրկման, Փարաջանովն ու մյուսները (ընդամենը՝ 7 մարդ)՝ յուրաքանչյուրը 5 տարվա: Սակայն Փարաջանովի, ԽՍՀՄ Գերագույն սովետի նախագահության 1945 թ. հուլիսի 7-ի համաներման մասին հրամանին համապատասխան՝ ժամկետը միանգամից կիսով չափ կրճատում են: Վճռաբեկ բողոքով՝ նոյեմբերին ԽՍՀՄ Գերագույն դատարանի զինվորական կոլեգիան վերանայում է այս դատավճռը, որի հետեւանքով ապագա ռեժիսորը (նա այդ ժամանակ կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտի ուսանող էր) ազատվում է պատիժը կրելուց: 1948-ի դեկտեմբերի սկզբին Փարաջանովն ազատ է արձակվում Թբիլիսիի բանտից:

Փարաջանովի «թանկարժեք զարդերի» մասին

Քննությունը շուտով միլիցիայից անցավ Ուկր. ԽՍՀ դատախազին կից հատկապես կարևոր գործերով քննիչ Եվգենի Մակաշովին: Նրա գլխավորությամբ քննությունն ամեն կերպ փորձում էր Փարաջանովին մեղադրել նաև թանկարժեք իրերի ու արտարժույթի սպեկուլյացիայի մեջ, սակայն դրանից ոչինչ չստացվեց:

Մակաշովը հետաքրքրվում էր, թե ինչ միջոցներով է ապրել ռեժիսորը, ենթադրելով՝ արդյոք չի զբաղվել սպեկուլյացիայով¤: Փարաջանովը պատասխանում է, իբր, միայն օրինական: Օրինակ՝ «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմի բեմադրության համար նա ստացել է 6 հազար ռուբլի այն ժամանակներում «Ժիգուլին» արժեր 5,5 հազար:

Մեկմեկուկես տարուց Կիևի Դովժենկոյի անվան ստուդիան նույնքան գումար է վճարում նաև «Կիևի որմնանկարներ» ֆիլմի սցենարի համար: «ՍայաթՆովա» ֆիլմի սցենարի ու բեմադրությամբ համար «Հայֆիլմը» նրան վճարել է համապատասխանաբար 6 և 3 հազար ռուբլի: Այնտեղ էլ վճարել են 2250 ռուբլի՝ որպես «Հրաշք Օդենսում» ֆիլմի համահեղինակի: ,Ինտերմեցցո» ֆիլմի սցենարն ընդունում է Կիևի ստուդիան, որը 4 հազար ռուբլի է վճարել: Նա կանոնավոր աշխատավարձ չէր ստանում, ապրում էր այդ հոնորարներով:

Պատմում է կոստյումների նկարիչ Լիդիա Բայկովան. «Փարաջանովի տնօրինության տակ գտնվող «բացառիկ» արժեքավոր իրերի մասին ասեկոսեները հիմնված էին միայն անզուսպ ֆանտազիայի վրա: Օրինակ՝ Փարաջանովի բոլոր ծանոթները տասնյակ անգամ լսել էին ադամանդակուռ մատանու մասին, որը, իբր, նրան էր նվիրել հենց Ամենայն հայոց կաթողիկոսը: Իրականում այդ մատանին Սերգեյն ուներ դրանից շատ առաջ, իսկ միջուկը՝բաց երկնագույն քար՝ շրջապատված փոքրիկ ալմաստներով¤ նա գնել էր 45 ռուբլով մեր ընդհանուր ծանոթից»:

Շարունակությունը` հաջորդ շաբաթ

Դիտվել է 4514 անգամ:
Print Friendly

Leave a Reply