Նախկին ամուսինը կողոպտել է կնոջը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 12, 2012 12:22
Հունվարի 11-ին, ժամը 18.15-ին, ոստիկանության Արթիկի բաժին դիմած կինը հայտնել է, որ իր տան պատուհանի մետաղյա ճաղավանդակը պոկելով` սենյակից գողացել են ոսկյա զարդեր և բջջային հեռախոս` պատճառելով 450.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանները պարզել են, որ գողությունը կատարել է կնոջ նախկին ամուսինը` 1961 թ. ծնված, նախկինում դատապարտված Սմբատ Վ.-ն:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաղորդում են, որ գողոնը մասամբ առգրավված է:
Կատարվում է նախաքննություն:
Դիտվել է 765 անգամ:
Print Friendly

Leave a Reply