Կանեփ` ավտոմեքենայից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 12, 2012 12:00
Հունվարի 11-ին, ժամը 08.20-ին, ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները Գավառ քաղաքի Սայադյան փողոցից, «ԳԱԶ-31029» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել 24-ամյա մի երիտասարդի և նրա 3 ուղևորներին:
Ավտոմեքենայի զննությամբ առջևի աջ նստելատեղի տակից հայտնաբերվել է 16 գրամ կանեփանման զանգված, որը, ըստ վարորդի հայտարարության, պատկանում է իրեն:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաղորդում են, որ նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
Դիտվել է 770 անգամ:
Print Friendly

Leave a Reply