Բերման են ենթարկել 21-ամյա երիտասարդին վրաերթի ենթարկած վարորդին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 12, 2012 11:56

Հունվարի 11-ին, ժամը 08.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Էրեբունու փողոցում    վրաերթի է ենթարկել 21-ամյա մի երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով  տեղափոխվել է հիվանդանոց:

Նույն օրը, ժամը 15.30-ին, ոստիկանության ծառայողները հիշյալ վրաերթը կատարելու համար Արցախի փողոցից, «ԳԱԶ-322132-220» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել վարորդին:

Ոստիկանությունից հաղորդում են, որ կատարվում է քննություն:


Դիտվել է 714 անգամ:
Print Friendly

Leave a Reply