Ջրծաղիկից մահացած զինվորի գործը ՊՆ ուշադրության կենտրոնում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 12, 2012 11:38

Տասնութամյա զինծառայող Հայկ Խաչատրյանի մահվան կապակցությամբ հարուցվել է քրեական գործ: Ինչպես«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը, գործը գտնվում է քննչական ծառայության ուշադրության կենտրոնում եւ կատարվում է նախաքննություն:

Զինծառայողի տատիկը` Աիդա Ավագյանը«Արմենպրես»-ին պատմեց, որ Հայկ Մովսեսի Խաչատրյանը զորակոչվել է բանակ 2011 թվականի հունիսի 1-ին: Որոշ ժամանակ անց հայրը տեղեկացել է, որ որդին տեղափոխվել է զինվորական հոսպիտալ՝  «դիմային նյարդի բորբոքում» ախտորոշմամբ: Դեկտեմբերի 29-ի առավոտյան Հայկի մոտ որովայնի շրջանում սկսվել են ուժեղ ցավեր, այդ թվում`էպիլեպսիկ դրսեւորումներ, նա երբեմն ընկել է ցնցումների մեջ: Բժիշկներն ասել են, որ նրա մոտ կա կույր աղիքի բորբոքում, եւ որ նա պետք է մնա իրենց հսկողության տակ, որպեսզի հարկ եղած ժամանակ ենթարկվի վիրահատության: Այդ ժամանակ արդեն հայտնի է եղել, որ Հայկի մոտ կա նաեւ ջրծաղիկի վարակ: Առավոտյան հրավիրված բժշկական խորհրդակցության արդյունքում՝ Հայկը տեղափոխվել է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ հետազոտությունից հետո պարզվել է, որ Հայկի մոտ առկա է ջրծաղիկ հիվանդություն՝ իր ծայրահեղ բարդացած վիճակով: Դեկտեմբերի 30-ին գիշերը Հայկը Խաչատրյանը մահացել է:

 

Դիտվել է 872 անգամ:
Print Friendly

Leave a Reply