Ավարտվել է Երեւանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի դիալիզի եւ նեֆրոլոգիայի բաժանմունքների հիմնանորոգումը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | January 12, 2012 11:14
Նպատակային ծրագրերի շրջանակներում «Հայաստան» համահայկական հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի անանուն բարերարի հովանավորությամբ հիմնանորոգվել են Երեւանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի դիալիզի եւ նեֆրոլոգիայի բաժանմունքները:
Հիմնանորոգվել է ընդհանուր առմամբ 1120քմ մակերես ունեցող տարածք, ներառյալ սանհանգույցները, ճաշարանը, ութ հիվանդասենյակ եւ երկու աշխատասենյակ: Նորացվել են էլեկտրական, ջրամատակարարման եւ ջեռուցման համակարգերը:
Դեկտեմբերի երկրորդ կեսից սկսած բաժանմունքները լիարժեք շահագործվում են: Բաժանմունքի վարիչ Ռազմիկ Փանդունցի խոսքով` նոր պայմանները զգալիորեն բարձրացրել են ընդհանուր տրամադրությունը բաժանմունքներում եւ դժվար չէ նկատել, որ բարեկարգ վիճակը դրական է անդրադառնում թե’ բուժաշխատողների եւ թե’ հիվանդների վրա»:
Բուժանձնակազմը կազմված է 36 հոգուց,, որից վեցը` բժիշկ, երեսունը` բուժքույր: Ներկայումս այստեղ բուժվում է 50-55 հիվանդ: Բաժանմունքները միասին կարող են սպասարկել մինչեւ 80 հիվանդի:
Հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի հովանավորությամբ ներկայումս Հիմնադրամն իրականացնում է եւս երկու ծրագիր. Երեւանում վերանորոգվում են Նորքի տուն-ինտերնատի 3-րդ եւ 4-րդ հարկերը, իսկ Շուշիում` քաղաքի ուսումնական եւ մշակութային կենտրոնը:
«Մեզ համար ամենամեծ երջանկությունն այն գիտակցումն է, որ մեզ հաջողվում է թեթեւացնել հայրենիքում ապրող մեր եղբայրների ու քույրերի հոգսը, լավացնել նրանց կյանքի պայմանները»,- ասում է Հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի ատենապետ Մկրտիչ Մկրտչյանը:
«Հայաստան» համահայկական հիմնադրամ






Facebook
Tweet This
Email This Post
