Այրվել են խոտածածկ տարածքներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | January 12, 2012 10:58
Հունվարի 11-ին`ժամը 15.20-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սարատովկա գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.30-ին, մարվել`17.45-ին: Այրվել է մոտ 20 հա խոտածածկ տարածք: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսության աշխատակիցները:
Նույն օրը`ժամը 15.25-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Վիրահայոց փողոցի մոտակայքում (կամրջի մոտ) այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.30-ին, մարվել` 15.50-ին: Այրվել է մոտ 2000 քմ մակերեսով խոտածածկ տարածք:
Նույն օրը`ժամը 15.38-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզում`Վայք-Խնձորուտ ավտոճանապարհի 16-րդ կմ-ի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.25-ին, մարվել`16.27-ին: Այրվել է մոտ 1 հա խոտածածկ տարածք:






Facebook
Tweet This
Email This Post
