Նյու-Ջերսիում կրկին փորձել են այրել սինագոգը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 12, 2012 10:39

Ամերիկյան Նյու-Ջերսի նահանգի Ռատերֆորդ փոքրիկ քաղաքում անհայտ անձը փորձել է հրդեհել սինագոգը:

Ինչպես հաղորդել են ոստիկանությունից, բռնկվող խառնուրդով չորս  շիշ շպրտել են այն շենքի մեջ, որի առաջին հարկում սինագոգն է, իսկ երկրորդ հարկում`բնակելի մասում,  ապրում է ռաբբիի ընտանիքը:

Շշերից մեկը ընկել է ռաբբիի ննջասենյակ, բայց նրան հաջողվել է հանգցնել կրակը`ստանալով աննշան այրվածքներ:

Ոստիկանությունում  այս հանցագործությունը երկու հոդվածով են որակում` կրոնական թշնամանքի հրահրում և մահափորձ:

Սա արդեն վերջին ամսվա  ընթացքում չորրորդ դեպքն է , որ  Նյու-Ջերսիի հյուսիսում  պղծում են հրեական  կրոնական կենտրոններ: Ավելի վաղ  փորձ է կատարվել Պարամուս քաղաքի  սինագոգը հրդեհել և  վիրավորական  գրություններ էին գրել  երկու այլ սինագոգերի  պատերին:

Քնիչները կարծում են ,որ չորս դեպքերն էլ կապակցված  են, բայց ընդունում են,որ չկան ապացույցներ:  Հետաքննությանը միացել է տեղական ՀԴԲ-ի բաժինը:

Հրեական  «Հակադիֆֆամացիոն լիգան» 2,5 հազար դոլար պարգևատրում է նշանակել այն տեղեկության համար, որը կօգնի հանցագործությունը բացահայտելուն և հանցագործին ձերբակալելուն:



Դիտվել է 920 անգամ:
Print Friendly

Leave a Reply