Առատ ձյուն է տեղում Վայքում, Ջերմուկում և Մեղրիում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 12, 2012 10:35

Հունվարի 12-ի ժամը 08.30-ի դրությամբ, հանրապետության տարածքում բոլոր միջպետական , հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները երթևեկելի են:
Ուշադրություն. Սելիմի լեռնանցքում, ինչպես նաև Սիսիանի և Ալավերդու տարածաշրջանների ճանապարհների որոշ հատվածներում առկա է մերկասառույց: Առատ ձյուն է տեղում Վայքում, Ջերմուկում և Մեղրիում:
Կատարվում են շուրջօրյա մաքրման աշխատանքներ:
Տրանսպորտի և կապի նախարարությունը հորդորում է վարորդներին երթևեկել միայն ձմեռային անվադողերով:

Դիտվել է 805 անգամ:
Print Friendly

Leave a Reply